Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդիպում է ունեցել Հայաստանոմ հունիսի 20-ի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆիի և նրա տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ։

Դեսպանությունը հայտնում է, որ նախքան ընտրությունները շատ հետաքրքիր էր տեղեկանալ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին։

Շվեդիան ԺՀՄԻԳ կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդներ կուղարկի՝ ընտրություններին հետևելու համար: Բացի այդ, կժամանեն Շվեդիայի խորհրդարանի մի քանի անդամներ` միանալով ԵԱՀԿ և ԵԽԽՎ ընտրական դիտորդական առաքելություններին: Դեսպանությունն իր հերթին կդիտարկի ընտրությունները՝ ընտրությունների օրը այցելելով բազմաթիվ ընտրական տեղամասեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն