Ալմաթիում հակաահաբեկչական գործողությունների պատճառով փակել են մի շարք կենտրոնական փողոցներ
Մի շարք փողոցներ Ալմաթիի կենտրոնում փակվել են չորեքշաբթի՝ պայմանավորված քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողություններով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքայի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ հակահաբեկչական գործողություններով պայմանավորված ժամանակավոր փակ կլինեն մի քանի փողոցներ:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր միջոցառումներին: Փողոցներում, որոնք ժամանակավորապես փակվել են, գտնվում է քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է հունվարի 5-ին սահմանված արտակարգ ռեժիմը: Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։
Tert.am