Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցներին հրահանգել են պատրաստվել «ճգնաժամային ռեժիմի»՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններով պայմանավորված բարդ իրավիճակի հետ:

Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրին, գերատեսչության անձնակազմին նման հանձնարարություն է տրվել այս շաբաթ: Դա նշանակում է, որ աշխատակիցները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն ՌԴ-ին և Ուկրաինային առնչվող հարցերի վրա և մշակել ՄԹ արձագանքը լարված իրավիճակի ցանկացած զարգացման պաագայում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկինում «ճգնաժամային ռեժիմն» օգտագործվել է «Քովիդ-19»-ի բռնկումների, Աֆղանստանից զորքերի դուրս բերման և Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ձեռնարկվող քայլերի ժամանակ: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն