Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները
Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Սերբիա հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:
Սերբիայի նախագահը Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաև կմասնակցի Թուրքիա-Սերբիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:
168.am