Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։

«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն