Հարգանքի տուրք ընկերության առաջին արտադրանքին. գերմանացիները ներկայացրել են Porsche 911-ի նորագույն հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական մեքենաշինական հսկայի ամենահայտնի մոդելի հատուկ տարբերակաների շարքը համալրել է 911 Porsche Design 50th Anniversary Edition մոդելը, որը նվիրված է Porsche Design ստուդիայի 50-ամյակին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը կթողարկվի 750 օրինակով, և բոլորը կներկայանան սև երանգով՝ որպես հարգանքի տուրք ընկերության առաջին ապրանքանիշին՝ Chronograph I ժամացույցին:
911 Porsche Design 50th Anniversary Edition-ը համալրված է 3 լիտր ծավալային, 6 մխոցային տուրբոշարժիչով, որն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով:
Սրահը նույնպես ներկայանում է սև երանգով, զարդարված է ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեի «ինքնագրով»:
Tert.am