Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005–2021) մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:

Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց Է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն է հայտնել նրան, բայց ասել է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում: Ավելի վաղ Գուտերիշի առաջարության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները:

Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պաշտոնաթողությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն