Կիևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցների դեմ, որոնք հավաքվել են մայրաքաղաքի Պեչերսկյան դատարանի դիմաց:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից, Պորոշենկոյի աջակիցները փորձել են դատարանի շենքի մոտ տաքանալու վայր կազմակերպել, սակայն ոստիկանությունը նրանց խնդրել է հեռացնել բոլոր սարքավորումները, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել:

Ավելի ուշ հաջողվել է կարգավորել ստեղծված իրավիճակը, սակայն որոշ ժամանակ անց բախումները վերսկսվել են:

Արցունքաբեր գազի կիրառումից հետո ցույցի մասնակիցներից ոմանք հեռացել են դեպքի վայրից՝ աչքերը լվանալու նպատակով:

Պորոշենկոյի դեմ գործի դատաքննությունը մեկնարկել է երկուշաբթի: Նախկին նախագահը մեղադրյալ է 2014-2015 թվականներին Դոնբասից ածուխ մատակարարելու քրեական գործով։ Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ֆինանսավորում», «Պետական դավաճանություն» և «Ահաբեկչական կազմակերպության ստեղծում» հոդվածներով։

Պորոշենկոյին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ 2021 թվականի դեկտեմբերին քննիչները փորձել են նրան ծանուցագիր հանձնել, սակայն նախկին նախագահը անտեսել է դա և նույն օրը մեկնել Թուրքիա։ Պորոշենկոյի կուսակցությունը հայտնել է, որ իրենց առաջնորդը «նախապես ծրագրված դիվանագիտական շրջագայությամբ մեկնել է Թուրքիա և Լեհաստան»։




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն