Ադրբեջանն Իրանին է արտահանձնել 21 բանտարկյալի: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի գլխավոր դատախազի՝միջազգային հարցերով տեղակալ Մահմուդ Աբբասին:

Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանում կալանավորված իրանցի քաղաքացիների մեծամասնությունը դատապարտված է եղել թմրանյութերի անօրինական շրջանառության համար:

Աբբասին հայտնել է, որ կալանավորներից մի քանիսն Ադրբեջանում կալանավորված են եղել 11 տարի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն