Pfizer-ի գլխավոր տնօրենին շնորհվել է 2022 թվականի «հրեական Նոբելյան մրցանակ»
Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան դարձել Է 2022 թվականի «Գենեզիս» մրցանակի դափնեկիր, մրցանակ, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ»: Հունվարի 19-ին այդ մասին հաղորդել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Գենեզիս» մրցանակի հիմնադրամը, մրցանակ, որը հաճախ անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», հայտարարել է, որ Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան ընտրվել է 2022 թվականի մրցանակի դափնեկիր: Բուռլան «Գենեզիս» մրցանակին է արժանացել համավարակի ընթացքում մեծ ռիսկի գնալու առաջատարություն, վճռականություն եւ պատրաստակամություն հանդես բերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «հրեական Նոբելյան մրցանակն» Ալբերտ Բուռլային կհանձնի Երուսաղեմում կայանալիք արարողության ժամանակ, որը պլանավորված Է հունիսի 29-ին, հավելել են ԱԳՆ-ում: «Գենեզիս» պարգեւը սահմանվել է 10 տարի առաջ Իսրայելի իշխանությունների կողմից, մրցանակի չափը հասնում է 1 միլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am