Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի՝ 15 տարի առաջ կատարված սպանության, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Փայլանը հայտարարել է, որ «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կոծկվել է։

«Ցավոք, 15 տարի է մենք  դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, որը շարունակ քարոզում էր միասին ապրել»,-ասել է Փայլանը:

Նա մեջբերել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի 8 ամիս առաջ Դինքի սպանության գործով դատապարտված Էրհան Թունջելի վերաբերյալ եթերում ասած խոսքերը և մեղադրել, որ դրանից հետո էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

«Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասաց. «Սեդաթ Փեքերին (Փեքերը Թուրքիայում հայտնի քրեական հեղինակություն է), Էրհան Թունջելին, ո՞վ կվստահի»: Արդեն 8 ամիս է անցել, իր իմացածները ինչո՞ւ չի ներկայացրել դատախազին»,-ասել է Փայլանը:

Նա հավելել է, որ Սոյլուի խոսքերից հետո ոչինչ չանելը նույնպես վկայում է, որ Դինքի սպանությունը մութ պահելու որոշում կա:

«Այս սպանությունը կոծկված է: Քաղաքական կամք է պետք այս սպանությունը բացահայտելու համար»,- ասել է Փայլանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն