Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո երեկոյան աղոթք է կատարել Կրեմլի շենքում, հայտնում է Tasnim գործակալությունը։

Իրանական գործակալությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Իրանի նախագահը Կրեմլի շենքում հատուկ գորգի վրա նամազ է կատարում։

Չորեքշաբթի Ռաիսին իր առաջին այցն է կատարել Մոսկվա՝ 2021 թվականի օգոստոսին նախագահ ըւնտրվելուց ի վեր։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռաիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր է: Դրա շրջանակում անհրաժեշտ կլինի «հարաբերությունների հստակեցում՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության փոփոխությունները»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն