ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» պարագայում՝ վերջինիս առաջ պարտավորվածության մասին պայմանագրի բացակայության պատճառով: Այս մասին Associated Press-ի իր հոդվածում գրել է վերլուծաբան Ռոբերտ Bերնսը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հակամարտության մեջ մտնելը Մոսկվայի հետ «ահռելի մեծ խաղ» կդառնար: «Այդ պատերազմը կարող է տարածվել ողջ Եվրոպայի վրա, հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը և վերաճել փոխադարձ միջուկային հարվածների»,- կարծիք է հայտնել սյունակագիրը:

Ջո Բայդենն ավելի վաղ կայացած ասուլիսում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը կլինի «դաժան և արագ»: 

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն իր զորքերը տեղաշարժում է իր երկրի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ ոքի չի սպառնում և ոչ ոքի չպետք է հուզի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն