Իսրայելը պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ 3 մլրդ եվրոյի սուզանավ գնելու մասին
Իսրայելի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները և գերմանական ThyssenKrupp ընկերությունը հինգշաբթի համաձայնագիր են ստորագրել իսրայելական ռազմածովային ուժերի համար երեք հեռանկարային ստորգետնյա սուզանավ արտադրելու մասին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը, գործարքի արժեքը կազմել է 3 մլրդ եվրո: Խոսքը «Դակար» նորագույն շարքի սուզանավերի մասին է: Առաջին սուզանավը կմատակարարվի 9 տարվա ընթացում:
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գերմանիան «ֆինանսավորում է պայմանագրի մի մասը՝ դրամաշնորհի հաշվին՝ ըստ 2017 թվականին կողմերի միջև կնքված համաձայնագրի:
Tert.am