Մարտի սկզբին ՆԱՏՕ-ն խոշորագույն զորավարժություններ կսկսի Հյուսիսային բևեռային շրջանում՝ «Սառը պատասխան» (Cold Response) խորագրով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչությունից:

Ինչպես հաղորդվում է, զորավարժություններին կմասնակցի 35 000 զինվորական՝ 28 երկրից: Մանևրներին մասնակցելու է նաև USS Harry S Truman ամերիկային ավիակիր նավը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նորվեգիան Ռուսաստանին տեղյակ է պահել ՆԱՏՕ-ի մոտ 30 երկրի հետ զորավարժությունների մասին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն