Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերություններում առկա լարվածությունը և նշել, որ Անկարան հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանի երկխոսությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ որոշիչ կլինի Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը մեղմելու ուղիները որոշելու հարցում։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բանավոր արձագանքել են Ռուսաստանի նախաձեռնություններին, և շուտով գրավոր պատասխան կլինի։ Լարվածությունը պահպանվում է, վիճակը լուրջ է: Շարունակելու ենք նաև շփումները, որպեսզի թուլացնենք էսկալացիան»,- ասել է Չավուշօղլուն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն