10 տարվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի բնակչությունն աճել է 1,5 միլիոնով և մոտեցել 13 միլիոնին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մենք մարդահամար ենք արել։ Առայժմ սրանք միայն նախնական արդյունքներ են։ Մոտեցել ենք 13 միլիոնին»,- ասել է Սոբյանինը։

«Մեկուկես միլիոն հավելյալ բնակիչը մեծ թիվ է։ Մենք չենք ձգտել այստեղ բնակչություն հավաքել, բայց արդեն տասնամյակներ շարունակ Մոսկվայի բնակչությունն ամեն տասնամյակում միլիոնով ավելանում է։ Նման միտում կա, դա վերաբերում է բոլոր խոշոր քաղաքներին»,- հավելել է քաղաքապետը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն