Մեդիադաշտում ահավոր մեծ վայնասուն է, բոլոր ձևերով փորձ են անում վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց իհարկե դա նրանց չի հաջողվի:Այս մասին Գորայքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմելով Սյունիքի համայնքապետերին՝հորդորեց «ինքնակամ պառկել ասֆալտին և սելֆի անել».

«Երեկ մի շարք համայնքներում հայտարարել եմ,որ կան ապաշնորհ, հակապետական պաշտոնյաներ: Մեղրիի, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի բնակիչներին խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին սեփական աչքերով տեսնելու են ասֆալտի վրա պառկած:Այստեղ չափազանցություն չկա, ինչ ասում եմ, բառացի եմ ասում,որպես բարի կամքի արտահայտություն միայն մի բան կարող ասել՝ առաջիկա օրերին ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել և այդ նկարները դնել ֆեյսբուքյան էջում, որպեսզի ազգային համաձայնության մթնոլորտում այդ խնդիրը լուծվի»,-ասաց Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն