Ադրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկել դեպի Շուշի և Ակնա
Երկուշաբթի օրվանից Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Այս ուղղություններով ուղևորություններ կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Tert.am