Զինված անձը հրաձգություն է իրականացրել Հայդելբերգի համալսարանում
Զինված տղամարդը մի քանի անձի է վիրավորել գերմանական Հայդելբերգի համալսարանի լսարաններից մեկում: Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, հարձակում իրականացնողն ինքնասպան է եղել:
Ըստ ոստիկանների՝ միջադեպը տեղի է ունեցել Նոյենհայմեր Ֆելդի մասնաճյուղում: Դեռևս պարզ չէ, թե որքան մարդ է վիրավորվել հարձակման ժամանակ և թե ինչ ծանրությամբ:
Ոստիկանությունը բնակիչներին խնդրել է խուսափել միջադեպի վայրի մոտ հայտնվելուց, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան ազատ աշխատել տարածքում:
Գերմանական Bild-ի տվյալներով՝ հրաձիգը համալսարանի ուսանողներից է եղել: Նա կրակ է բացել լսարանում, ապա ինքնասպան եղել:
Tert.am