Կույրերին ինֆրակարմիր դիապազոնում «տեսնելու» հնարավորություն են տվել
Գերմանացի մասնագետները ստեղծել են հատուկ սարք, որը թույլ է տալիս կույրերին «տեսնել» ինֆրակարմիր դիապազոնում։ Այս մասին հայտնում է Futurism-ը։ Սարքը ստեղծել են Մյունխենի համալսարանի մասնագետները։
Սարքը վերլուծում է շրջակա տարածքը սենսորների միջոցով եւ կարող է ուղղորդել թույլ տեսողությամբ մարդկանց։ Սարքն ունի ակնոցի տեսք եւ ստեղծվել է 3D-տպիչի օգնությամբ։ Սարքն արդեն անցել է ներքին թեստավորում եւ ցույց տվել իր արդյունավետությունը։
Թեստավորման մասնակից կամավորները խոստովանել են, որ սարքի օգնությամբ նրանց մոտ տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը շատ ավելի բարձրացել է եւ դարձել արդյունավետ։
Hraparak.am