ՆԱՏՕ-ն սպառնացել է «պատժամիջոցների աննախադեպ փաթեթ» ընդունել ՌԴ-ի դեմ. դաշնակիցները քննարկել են Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները սպառնացել են պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է The Indipendent-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին:
Ջոնսոնից բացի առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ֆրանսիացի առաջնորդ Էմանուել Մակրոնը, գերմանացի կանցլեր Օլաֆ Շոլցը, լեհ նախագահ Անջեյ Դուդան, Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին, ինչպես նաև Եվրահանձաժողովի ղեկավար Ուրսուլա դոն դեր Լյայենը և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Առաջնորդները համաձայնել են, որ եթե տեղի ունենա հետագա ռուսական ներխուժումն Ուկրաինա, դաշնակիցերը պետք է օպերատիվորեն պատասխան միջոցներ ընդունեն, այդ թվում՝ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ»,- ասվում է Դաունինգ Սթրիթի մամուլի հաղորդագրության մեջ:
Tert.am