«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն և արդարադատություն հաստատելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը արդար դատ կանի:

«Այսօր իշխանությունը հանձնված է ժողովրդին: Ես վարչապետի պաշտոնակատար եմ,կառավարությունը հրաժարական է տվել, Ազգային ժողովը լուծարված է: Այդ դեպքում ո ՞վ է իշխանությունը երկրում: Դուք եք իշխանությունը երկրում: Դա իսկապես այդպես է: Ընդունված է միշտ կարծել, որ այսպես կոչված «մեծամեծերը» որոշում են ամեն ինչ: Հիմա, այսօր այսպիսի վիճակ է, որ դուք եք որոշում ճակատագրեր, դուք եք որոշելու ցանկացած քաղաքական ուժի և քաղաքական գործչի ճակատագիրը, դուք եք դատ անելու: Սա շատ կարևոր արձանագրում է: Հուսով եմ և համոզված եմ, որ մեր ժողովուրդը արդար դատ կանի, որովհետև 3-րդ Հանրապետության պատմության մեջ մեր ժողովուրդը ամենաշատը խոսել է արդարության և արդարադատության պակասից»,- նշեց Փաշինյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն