Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ինչ առաջընթաց կա պարեկային ոստիկանության բարեփոխումների հարցում։

ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ երկրում ներդրվում է պարեկային ոստիկանություն և առաջին անգամ իրականացվել է իրավապահ համակարգի կադրերի այս տեսակ ընտրություն։

«Վերանայել ենք ոչ միայն կադրերի ընտրության գործընթացը, այլև հիմնովին մշակել ենք նոր կրթական ծրագիր, որի հիմքում գործնական և արդյունավետ ոստիկանի գործառույթների ապահովման համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքների ապահովումն է։

Հունվարից սկսվել է հնգամսյա կրթական ծրագիրը, որը հունիսի վերջին կավարտվի և ըստ մեր պլանավորման՝ Երևանում պարեկային ոստիկանությունը նախատեսված է հուլիսից։ Հուսանք՝ նոր ծառայողներով կունենանք էապես փոփոխված ոստիկանություն՝ ձգտելով հասնել հանրության վստահության աճին»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն