Եղեգնաձորում՝ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի, որոնց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ «Երիտասարդների մեղքն է. նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով»,-գրել է Բագրատյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն