Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխան Սուրենավան գյուղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ «երեխան գտնվում է անգիտակից վիճակում, ինքնուրույն շնչել չի կարողանում: Միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»:

14-ամյա պատանին ունի նաև զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն