Կմաղթեի մեր ժողովրդին, մեր ազգին, որ դեմքով շրջվենք դեպի Աստված, զորացնենք մեր հավատը, որպեսզի կարողանանք դիմակայել մեծ փորձություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ դարեդարձի մասին։

Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայոց Զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։

«Ցավոք, 2020-ի ռազմագործողությունների հետևանքով մենք ունեցանք նաև կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ։ Եթե նորից ապավինենք Աստծուն, հավատանք, ապա, համոզված եմ, Աստված մեզ նորից հնարավորություն կտա, և կկարողանանք մեր բանակի վաղեմի փառքը վերականգնել»,-ասաց Կարեն Ջալավյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն