2021 թվականի գարնանից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս պահին Զարուհի Փոստանջյանի դեմ հարուցված են քաղաքացիական, քրեական և վարչական գործեր: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր նկատմամբ հնչող քննադատությունը գնահատելով որպես զրպարտություն, հայց է ներկայացրել դատարան:

Նիկոլ Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 18-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ «Աջափնյակ» նստավայր, հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 40 շենք, նախագահող դատավոր` Ն. Ավետիսյան»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն