Նոր շինծու գործ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների նկատմամբ. «Արմենպրես»
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:
Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: