2,1 միլիարդ դոլար են տալու Ադրբեջանին․ միջազգային գործընկերներ, ո՞ւմ եք ուղղում միլիարդները
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը և ասել, որ Ադրբեջանի կողմից արվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ընդունած հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հերթական հայատյաց գործողություններին՝ մասնավորապես նրանց մշակույթի նախարարի կողմից կատարված հայտարարությանը՝ ստեղծել հայկական պատմամշակութային հետքը մաքրելու և այն կեղծ ալբանական ժառանգությամբ փոխարինելու աշխատանքային խումբ։
«Ցանկանում եմ հատկապես Եվրոմիության մեր գործընկերներին հիշեցնել, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում, ըստ էության, մի երկրին, որը ոչ միայն աչքի է ընկնում ոչ միայն ավտորիտար ռեժիմով, այլև իր հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և մեր պատմամշակութային հուշարձաններ ավերելու քաղաքականությամբ»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
A1plus.am