Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը, որի խնդիրը փաստացի Արցախից բռնազավթված տարածքների կրոնական հուշարձանների վրայից հայկական գրությունները վերացնելն է, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի նկատմամբ պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության ճանաչում։ Այս մասին ասվում է ԱՀ մշակութային ժառանգության հանրային խորհրդի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Անար Քերիմովի որոշմամբ ստեղծվել է հայկական հուշարձանների ալբանացման աշխատանքային խումբ։

«Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների, ոլորտային նախարարություններն և գերատեսչությունները պետք է համարժեք արձագանքեն այս հայտարարություններին։ Անհրաժեշտ ենք համարում նաև միջազգային կազմակերպությունների ներգրավումը։ Խոսքը է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ICOM-ի, ICOMOS-ի, BLUE Shields-ի մասին է։ Անհրաժեշտ է ենք համարում նաև նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի հանձնաժողովի և վերոնշյալ կազմակերպությունների հայկական ստորաբաժանումների անհապաղ արձագանքը», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության դեմ հերթական քայլը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն