Երեքշաբթի՝ փետրվարի 9-ին, Պեկինի Օլիմպիական խաղերում անցկացվեցին գեղասահքի մրցումները, որտեղ տղամարդիկ հանդես եկան կարճ ծրագրերով։

Ռաֆայել Հարությունյանի սանը՝ Նաթան Չենը հաղթեց կարճ ծրագրում. ամերիկացին իր ծրագրի համար ստացել է 113,97 միավոր՝ դրանով իսկ կարճ ծրագրում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։

Նախկինում ռեկորդը պատկանում էր ճապոնացի Յուզուրու Հանյուին, որը սահմանվել էր 2020 թվականի Չորս մայրցամաքների առաջնությունում՝ 111,82: Չենն իր ծրագիրը կատարել է Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո։

Ավելի վաղ Հարությունյանի սանը ԱՄՆ հավաքականի կազմում Պեկինի ՕԽ թիմային պայքարի կարճ ծրագրում ևս հանդես էր եկել Շառլ Ազնավուրի La Bohème երգի ներքո։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն