ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղաքականության մեջ, ինչպես և հասարակ կյանքում գործում են նույն օրենքները։

Մենք կարող ենք վրդովվել, վիրավորվել, զայրանալ, «նեղանալ», սակայն դա բնավ ոչ մի բան չի փոխում, քանզի վերաբերմունքը դեպի քեզ և քո երկիր ձևավորվում է առաջին հերթին՝ քո պահվածքից։

Մենք ակնկալում ենք քաղաքական առումով հարգանք դեպի մեր երկիր այն պարագայում, երբ իշխանությունները արեցին ամեն ինչ, որ նսեմացնեն մեր Հայրենիքը։

Օրինակ ,ինչ՞ հարգանքի մասրն կարող է խոսք գնալ երբ խայտառակ պարտությունից  հետո, Հայաստանում կրկին ընտրվում է մի իշխանություն, որը ուղիղ պատասխանատվություն է կրում մեր Հայրենիքի խայտառակության և նսեմացման համար։

Մենք պահանջում ենք հարգանք դեպի մեզ և միաժամանակ ամեն քայլափոխին ինքներս մեզ նսեմացնում ենք ծնկաչոք աղերսելով իբր «խաղաղություն» նացիստ ու հայասպան թշնամիներից,զուգահեռ անկապ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» և «հարևանության» մասին այն պետությունների հետ, որոնց պետական...կրկնում են պետական տեսլականի առանցք է հանդիսանում Հայաստանի ապամոնտաժումը.. խելագարվել կարելի է իրավիճակի աբսուրդից ։

Կամ ուրիշ օրինակ֊Հ իշում եք չէ՞, թե ինչպես էին իբր «կռված տղերքը» Հրապարակում ուրախությունից տրնգի պարում, որ իշխանությունները «փրկեցին» իրենց կյանքը ստորագրելով կապիտուլյացիա։ Ախր այս ամեն ինքնանվաստացումը «մուֆթա» չի անցնում և ամբողջ աշխարհը դա տեսնում է ։

Ախր հասկացեք՝ պատվի, արժանապատվության, ապագան և Հայրենիքը թուրքին հանձնելու գնով հասնել խաղաղության ԱՆՀՆԱՐ Է, դա պարզապես բերելու է կոտորածի, սկզբից տնտեսական կոտորածի, հետո ֆիզիկական։

Հայաստանի իշխանությունները ամեն կերպ անում են քայլեր, որոնք մեզ ավելի և ավելի են բարոյապես ոչնչացնում ու այսքանից հետո դուք մտածում եք որ մեզ կհարգե՞ն։

Իմացեք միայն մի բան, մինչև մենք մեզ չհարգենք ու ԿՌԻՎ չտանք մեր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ և  ՀԱՅՐԵՆԻՔԻ համար ,մենք  հարգանք չենք ունենա։

Հարգի’ր, ինքդ քեզ և հաստատ հարգված կլինես՝ օտարից»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն