Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 10 հազար 684 մարդc
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել 10 հազար 684 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մինչև օրս առողջացածների թիվը 4 մլն 861 հազար 343 է:
Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 17 հազար 906 նոր դեպք, մահացել է 466 մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մինչև օրս գրանցվել է 5 մլն 299 հազար 215 վարակակիր: