Գիտեմ՝ ինչու են կալանավորել Բախշիյանին, իսկ Դանիելյանին՝ ոչ
Բորիս Բախշիյանին, որ կալանավորել են, հիմքում դրված է եղել այն, որ ծանուցել է մեղադրյալին, բայց նրան թույլ չի տվել, որ իր ազատ խոսքն ասի դատարանում: Այս դեպքում գոնե մեղադրյալին ծանուցել էին, իմ դեպքում ինձ ոչ ծանուցել են, ոչ դատական նիստին ներկա եմ եղել, ոչ էլ իմ ազատ խոսքը կարողացել եմ ասել եւ ինձ կալանավորել են: Հիմա դատավոր Արմեն Դանիելյանն ինչու կալանավորված չի, հարց եմ տալիս։ Այս մասին քիչ առաջ վերաքննիչի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։
«Հիմա իշխանությունները, ԱԺ պատգամավորներն ասում են՝ մեր երկրում արդարություն կա: Եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչու այսօր չի կալանավորված, կրկնում եմ։ Փաստ է, որ Բորիս Բախշիյանին կալանավորել են, որովհետեւ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված վկան իրենց վկան էր, դրա համար կալանավորել են, իսկ այստեղ ես եմ, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորում»,- ասաց պատգամավորը։
Hraparak.am