Արցախում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 954-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 773 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 502 քաղաքացու հետազոտություն, որոնցից 889-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն