TikTok սոցիալական կայքն աշխատում է, որպեսզի կարողանա մշակել համակարգ, որով երեխաներն այլեւս չեն կարողանա դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Առաջիկա շաբաթներին արդեն կխստացվեն սոցկայքի կանոնները հատկապես վտանգավոր գործողությունների եւ չելենջների հետ կապված։

Բացի այդ, խստացումները կվերաբերվեն նաեւ անառողջ սննդի պրոպագանդմանը։ Սոցկայքը անելու է հնարավորը՝ իր օգտատերերի անվտանգության ապահովման համար։ Հեղինակներն էլ հնարավորություն կունենան նշելու, թե իրենց ստեղծած կոնտենտը հասցեագրված է արդյոք երեխաներին, թե այն մեծահասակների համար է միայն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն