Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 19-ին հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:

«Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն