Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:
«Արձանագրենք, որ նոյեմբերի 11-ին ինձ ապօրինի ձերբակալած ՀՔԾ քննիչ Չիլինգարյանը, ում հետ այն ժամանակ շատ հետաքրքիր զրույց ունեցա դատարանում, այսօր նույնքան ապօրինի ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին:
Հետո ուրիշ բաներ չպատմես ինձ, քննիչ Չիլինգարյան: Դու չկարողացար հաղթահարել...
Ավետիսյան ու Չիլինգարյան քննիչ տեսակը պիտի ոչնչացվի մեր իրավապահ համակարգից»,- գրել է Բաբայանը: