Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր արձագանքեցին այս նախաձեռնությանը, կհանդիպենք վաղը. իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիշեցնում եմ, որ վաղը՝ փետրվարի 10-ին ժամը 14:00-ին հրավիրել եմ հավաք Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև։
Շնորհակալ եմ տասնյակ այն հանրային գործիչներին ու այլ քաղաքացիներին, որոնք արձագանքեցին այս նախաձեռնությանը ու պատրաստակամություն հայտնեցին մասնակցել հավաքին։
Օրեցօր լկտիացող ռեժիմի հովանավորները պետք է իմանան. իրենց անթաքույց կողմնապահությունը նկատվում է, և այն երկարաժամկետ հետևանքներ է ունենալու Հայաստանում Եվրոպայի հեղինակության վրա։
Մնացածը՝ վաղը ժամը 14:00-ին»։
Hraparak.am