ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: