Միլիարդավոր տարվա պատմություն ունեցող սև ադամանդը, որը համարվում է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը, վաճառվել է 3.16 մլն ֆունտ ստերլինգով (4.3 մլն դոլար):

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 555.55 կարատանոց քարը, որի քաշը հավասար է մեկ բանանի քաշին, ակնկալվում էր վաճառել 4.4 մլն ֆունտով: Sotheby's  աճուրդի տունը հայտնել է, որ գնորդը, որի անունը չի նշվում, որոշել է թվային արժույթով վճարել:

Էնիգմա անունը ստացած ադամանդի ծագման մասին մի քանի հետաքրքիր տեսություններ կան, որոնցից մեկի համաձայն՝ այն Երկրում է հայտնել աստղակերպի հետ մոլորակի բախումից հետո:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն