Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածու և ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայող։

Թե ինչ առնչություն ուներ ոստիկանության ծառայողը դաշինքներից մեկի անդամների ենթադրյալ հանցագործության դեպքի հետ, Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից։

Լրատվության վարչությունից հայտնեցին, որ Հատուկ քննչական ծառայության նշած ՃՈ ծառայողը սույն թվականի հունիսի 15-ին ազատավել է ճանապարհային ոստիկանությունում ծառայությունից։

«Նշված անձի աշխատանքից ազատման պատճառ է հանդիսացել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունը, որն առնչություն չի ունեցել նախընտրական շրջանի հետ,այլ առնչվել է միայն նրա ծառայողական պարտականություններին։ Այդ նյութերն ուղարկվել են ՀՔԾ,իսկ ծառայողը հունիսի 15-ի հրամանով ազատվել է ՃՈ֊ում ծառայությունից»,- հայտնեցին ոստիկանութունից։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն