Բոլոր ընտրական տեղամասերը բացվել են սահմանված ժամին, ընտրություններն ընթանում են բնականոն հունով
500 մարդ էլեկտրոնային քվեարկության եղանակով արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ ընտրության արդյունքները կամփոփվեն այսօր՝ ՀՀ տարածքում հիմնական քվեարկության ավարտից հետո:
Այս մասին քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: