Ուր և ում զանգել ընտրությունների ժամանակ խնդիր, խախտում տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից, տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը»,- գրված է Պաշտպանի գրառման մեջ։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
- Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,
- Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189
- Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116
- Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116: