Քիչ առաջ 7/3 ընտարտեղամասում իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը և նրա տիկին Բելլա Քոչարյանը:

Քոչարյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի:

Անդրադառնալով դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության տարածմանը և վերջինիս կալանավորմանը, ով ավելի ուշ ազատ արձակվեց, Քոչարյանը նշեց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր.

«Չեմ կարծում, որ ձերբակալման վերաբերյալ որևէ հիմքեր կային: Ինքն իր կարծիքն է ասել, չեմ կարծում այդտեղ խախտում կա»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Լրագրողի այն հարցին, թե իշխանության գալուց հետո Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերը բացահայտելու է, թե՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն