Ունենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս․ Տիգրան Ուրիխանյան
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը ֆեսբուքյան էջում գրել է․
«Ունենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս։ Փաստորեն այսպիսինն է ժողովրդի գնահատականը։ Սակայն ուզում եմ, որ մեզ վստահած 12158 քաղաքացիներն անպայման իմանան` մենք այլևս թիմ ենք։ Անկախ խորհրդարանում չլինելու հանգամանքից, անելիքներ շատ ունենք։ Երկար ճանապարհ ունենք միասին։ Հենց այսօրվանից...»: