Հայտնի է նոր խորհրդարանում ՔՊ պատգամավորների նախնական թիվը
Ութերորդ գումարման ՍԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:
Այս մասին ֆեյսբոուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին:
«Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՊԱՐՏ ԱԶԳԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ՄԵՐ ԳՈՐԾՈՎ ԿԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԱՊԱԳԱ ԿԱ՜, ԿԱ՜ ԱՊԱԳԱ»,-եզրափակել է նա: