Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն. Ստեփան Դանիելյան
Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։
Նախ, սուս ու փուս վերցնում ենք մանդատներն ու գնում եք խորհրդարան։
Հիմա խիպիշներ չեք սարքում, ՔՊ-ն կրել ա, մի քիչ ավել ադմինիստրատիվ լծակ, մի քիչ պակաս, մեծ հաշվով պատկերը դրանից չի փոխվում։
Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար' ծպտուն չեք հանում, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից' ԱԺ փոխնախագահից, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից եւ մյուս բաներից, քննարկումներին չեք մասնակցում, այսինքն ձեւավորվում է ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան։
Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով, իսկ մինչ այդ որեւէ նախաձեռնություն, որեւէ քննադատություն, լաց ու կոծ չեք անում։
Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմբժի աչքերը բացվեն։
Արցախը հանգիստ թողեք, դա հիմա միջազգային տարածք է, այնտեղ այլ գործընթացներ են գնում, Հայաստանի մասին մտածեք։
Մոռացա ասեմ, թարգում ենք եղած կուսակցություններն ու նոր շարժում ենք սկսում, ոչ պեպուլիստական, սա ամենաբարդն է
Ստեփան Դանիելյան