Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կհրապարակենք մեր անելիքները. Կարին Տոնոյան
Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: Այս մասին Facebook-ի իր էձջում գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:
Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.
շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,
շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,
շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը
սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:
Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ:
Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:
«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները: